Հայաստանի ներքաղաքական այս իրավիճակը պետք է որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Այս վիճակի ձգձգումը վնաս է առաջին հերթին հենց Հայաստանին: Մենք, լինելով փաստացի պատերազմի կամ պատերազմը վերսկսելու վտանգի առջև, չպետք է թույլ տանք նման ճոխություն, որ քաղաքական իրավիճակը մնա այսպիսին: Մեր ուշք ու միտքը պետք է լինեն բանակը, սպառազինությունը, բանակի մարտունակությունը, զինավարժություններն ու զորավարժությունները: Չեմ խոսում տնտեսության մասին, որը ոչ պակաս պատերազմական վիճակում է գտնվում:
Աստված մի՛ արասցե, եթե այսօր կամ վաղը պատերազմ սկսվի, ապա ժողովուրդը չի ների նրանց, ովքեր ձգձգում են ներքաղաքական այս վիճակը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել