Armenpress.am-ը գրում է․

Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից: Հոկտեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգին, որին միացած են ավելի քան 11 հազար ֆինանսական ինստիտուտներ ավելի քան 200 երկրներում: «Մեր հարցը հետեւյալն Է. ինչու շենքից հանել բոլոր Էլեկտրական կաբելները, եթե կարելի Է պարզապես անջատել լույսը,- գաղտնիության պայմաններով հրատարակությանը հայտարարել Է եվրոպացի մի դիվանագետ:

- Եթե կարելի Է որոշել, թե որ բանկի նկատմամբ պետք Է պատժամիջոցներ սահմանել, ապա անհրաժեշտություն չկա SWIFT-ին հարկադրել անջատելու Իրանին»: Այս մոտեցման մասին ԵՄ-ի երկրների ֆինանսների նախարարությունների ղեկավարները, հրատարակության տվյալներով՝ մտադիր են հայտարարել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ կայանալիք հանդիպումներում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ հոկտեմբերի 9-ին Ինդոնեզիայի Բալի կղզում մեկնարկած ամենամյա հանդիպմանը: Հանդիպումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել