168.am-ը գրում է․

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 9-ին ընդհանուր համաներման մասին հրամանագիր է ստորագրել «երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս զինվորական ծառայությունից խուսափողների համար»:

Ինչպես հայտնել է SANA լրատվական գործակալությունը, հրամանագիրը դասալիքներին ազատում է քրեական պատժից, որը նախատեսված է հանրապետության զինված ուժերի շարքերում ծառայության մասին օրենքով։

Համաներման պայմաններով՝ երկրի ներսում գտնվող փախստականները պետք է ներկայանան մեղայականով եւ իշխանություններին հանձնվեն չորս ամսվա ընթացքում: Նրանց համար, ովքեր հեռացել են Սիրիայի սահմաններից, մեղայականով ներկայանալու ժամկետն ավելացված է մինչեւ կես տարի: Դամասկոսում մեկնաբանները նշում են, որ համաներման մասին հրամանագիրը կարեւոր քայլ է ազգային հաշտեցման ճանապարհին եւ կհեշտացնի երկիր փախստականների վերադարձի գործընթացը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել