«Կիրակի մի նոր քրեական բոթ տարածվեց, որը պաշտոնա­կան հաստատում ստացավ միայն երկուշաբթի՝ Հատուկ քննչա­կան ծառայությունը ձերբակալել է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին: 

Արդեն երկու օր է՝ ՀՔԾ-ն հրաժարվում է որևէ տե­ղեկություն հայտնել հանրությանն այն մասին, թե ինչ հանցանքի մեջ են կասկածում գործարարին: «Մենք անհրաժեշտ չենք համարում հրա­պարակորեն հայտնել, թե ինչու է նա ձերբակալված»,- պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակը, իսկ գլխա­վոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ընդամենը ավելաց­րեց. «Եթե նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում, մենք չենք կարող տեղեկություն տալ»: 

Այսպիսով, կարելի է ասել, որ իրավապահներն առևանգել են հայտնի գործարարին՝ առանց ջանալու գոնե մոտավորապես իրազեկել հանրու­թյանը, թե ինչ է նրան մեղսագրվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել