«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշ­տոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմա­վիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին: 

Չնայած այն հանգա­մանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայնիվ, մեր տե­ղեկություններով, մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը՝ Անդրեյ Ղուկասյանը: 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ բնապահպանության փոխնախարար, ՔՊ-ական Գնել Սանոսյանը, ով ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել