Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով հանցագործությունները բացահայտելու, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու, երկրում արդարադատության իրականացմանն աջակցելու ուղղությամբ կատարված քայլերը, ինչպես նաև՝ առկա խնդիրները:

ՀՀ ՔԿ նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների արժանացրել է պետական այլ բարձր և գերատեսչական պարգևների։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Քննչական կոմիտեին շնորհավորական ուղերձներ են հղել գործընկեր գերատեսչությունների ղեկավարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել