Armenpress.am-ը գրում է.

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կրկին կանչվել է հյուրնկալող երկրի ԱԳՆ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Կարիմի ալ Հարիջիին  կանչել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման առնչությամբ:

Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպանին խնդրել է թույլ տալ խուզարկություն իրականացնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում:

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել էր հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն նաև հոկտեմբերի 4-ին:

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին  լուր չունեն: 

Հաշքաջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել: 

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել: 

Ջամալ Հաշքաջին The Washington Post-ի թղթակից է, և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել