Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ արդյունք են Հանրապետական կուսակցույթան որոշ անդամների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունները:

«Ինձ թվում է, իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է կառուցողական մոտեցում են ցուցաբերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արման Եղոյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք այդ անձանց հետ առանձին հանդիպումներ եղե՞լ են, վարչապետի խոսնակը պատասխանեց՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել