Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, որը վախճանվեց հոկտեմբերի 6-ին, հնաոճ կահույքով բնակարան, առանձնատուն և անդամանդներ է թողել իրենից հետո։

Ամբողջ անշարժ գույքը գտնվում է Բարսելոնայում։ Բնակարանում Կաբալյեն և իր ամուսինն ապրել են 1966 թվականից։ Մի քանի տարի առաջ երգչուհին ցույց էր տվել իր բնակարանը լրագրողներին։ Բացի կահույքից, հյուրերին ապշեցրել էր հովհարների հավաքածուն, որոնք երգչուհին պահել էր ներկայացումներում մասնակցությունից հետո։

Բարսելոնայի կենտրոնում գտնվող առանձնատունը, որտեղ Կաբալյեն սիրում էր հանգստանալ, վաճառքի էր հանվել դեռևս մի քանի ամիս առաջ 7 միլիոն եվրոյով։ Սակայն հիմա, նրա մահից հետո, դրա գինը կարող է աճել։

Զարդերի նկատմամբ երգչուհին անտարբեր է եղել, պատմել է, որ իր զգեստապահարանում ամենից թանկ իրը Ճապոնիայում նվեր ստացած մարգարիտով ադամանդներն են։

Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալյեն մահացել է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում 86 տարեկան հասակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել