Շրի–Լանկա կղզում կապիկը կոկոս է գցել ծեր կնոջ վրա և սպանել է նրան։ Այս մասին հաղորդում է Asia One տեղեկատվական կայքը։

Միջադեպը տեղի է ունեցել Հալանգամուվա գյուղում՝ մայրաքաղաքից 150 կիլոմետր հեռավորության վրա։ 72-ամյա Ռենջանի Քուլարաթնան նստած է եղել իր տան դիմաց, երբ կենդանին բարձրացել է մոտակա արմավի վրա և ծառի գագաթից կոկոս է նետել ցած։ Պտուղն ընկել է կնոջ գլխին, ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել