Panorama.am-ը գրում է.

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը։ Վեհաժողովը քննարկելու է որոշումների կայացման գործընթացի ամրապնդման հարցը՝ կապված մանդատների ու քվեարկության հետ։

Այսօր նստաշրջանում կհայտարարվի ԵԽ Վացլավ Հավելի մրցանակի հաղթողի անունը։ ԵԽԽՎ-ն կքննարկի Թուրքիայում 2018թ․-ի հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների դիտարկման զեկույցը։

ԵԽԽՎ-ն քննարկումներ կանցկացնի Եվրոպայում իսլամի օտարերկրյա ֆինանսավորման, միգրանտների ու սփյուռքի համայնքների արմատականացման վերաբերյալ։ Առաջարկվել է նաև քննարկում անցկացնել «Եվրոպայի խորհուրդ՝ ճգնաժամում գտնվող կազմակերպություն» թեմայով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել