Armlur.am-ը գրում է.

Երեկ հրազենաjին վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատգաավորի վրա կրակել է մեկ այլ նախկին պատգամավոր Հարություն Ղարագոզյանը։ Մամուլում լուրեր են տարածվել, որ նրաց վեճի պատճառը եղել է գույքային հարցը։

Կարո Կարապետյանի հարազատներն ու անձամբ ինքը բազմիցս են հայտնվել սկանդալային իրադարձությունների կենտրոնում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին:

Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը: Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց: Սա պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն է միայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել