SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի ղեկավարությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություներով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից: Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը, ում կողից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի մի քանի հոդվածներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս պահին նշված հացատանը աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ Լյովա Սաֆարյանի և փորձաքրեագետներ Վոլոդյա Հովհաննիսյանի և Անդրանիկ Պողոսյանի գլխավորրությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան կուպեներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել