Yerkir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 5-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին խուլիգանության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նորքի տներից մեկի բնակիչը շտապ ոստիկաններից օգնություն էր խնդրում։

Ըստ հաղորդման՝ եղբոր որդին իր տան պատուհանը կոտրել էր ու մոտը պնևմատիկ ատրճանակ կար: Ոստիկանության Մարաշի բաժանմունքից մեկնած օպերատիվ խումբը բաժանմունք բերման ենթարկեց 26-ամյա Գագիկ Գ․-ին։ Բաժանմունք հրավիրվեց նաև տուժողը, որից ոստիկանները հաղորդում վերցրին։

Ըստ հաղորդման՝ ժամը 09.00-ին, տան բակում ծագած վիճաբանության ժամանակ, Գագիկ Գ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ, ապա քարով խփել ու կոտրել է տան պատուհանի ապակին: Գագիկ Գ․-ն ներկայացրել է իրեն պատկանող «Մակարով» տիպի, 16K71788 գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակը։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել