Armenpress.am-ը գրում է.

Ավելի քան 120 գալապագոսյան (փղային) կրիա են առևանգել Գալապագոսյան կղզիների ազգային պարկից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գալապագոսյան կղզիների ազգային պարկի տնօրինությունը սեպտեմբերի 27-ին Սանտա Կրուզի դատախազությանը հայտնել է Իսաբելա կղզուց շուրջ 123 կրիաների առևանգման մասին: Կղզու այդ պարկը ստեղծվել է 1993-ին և համարվում է հսկա կրիաների վերարտադրման գոտի: 

Իշխանությունները նախաքննություն են իրականացնում՝ պարզելու վայրի բուսական և կենդանական աշխարհի դեմ կատարված հանցագործությունը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել