«Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել: Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, «տուշոնկա-սգուշչոնկաներ», ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարո­ղանում ապացուցել, որ հանցավոր արարք­ների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատ­ները: Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը: 

Անգամ «տուշոնկաների» մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ. Գրիգորյանի հրա­հանգով, և նա տեղյակ է եղել: Մենք տե­ղեկացանք, որ գեներալին առաջարկվել է «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը և ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշ­տոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար, խոստանում են թեթևացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է:


Ի դեպ, դատաբժշկական, փորձաքննու­թյունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, և թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել, հայտնի չէ՝ բնույթը չարորակ է, թե ոչ: 

Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամի­ջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարա­զատները, և քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան: Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլև հեռախոսով խո­սելու: Նաև սահմանափակ բանակի սնունդ են ընդունում: Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել