«Հոկտեմբերի 2-ի արտա­հերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դար­պասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկա­նում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերիյ Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա զարգացումները: Սակայն ոստիկանապետը չի պատասխանել գանգերին: 

Հաջորդ նվաստացումն ԱԺ նախագահն ապրել է հաջորդ օրը, երբ վարչապետի որոշմամբ բացվել են ԱԺ դարպասները: ԱԺ տարածքում գործող պահպանության ուժերը մշտապես գործել են ԱԺ նախագահի կարգադրություններով և դարպաս­ները կարող էին բացել միայն նրա հրահանգով, սակայն վարչապետը որոշել է ցուցադրել, որ ինքն է որոշումներ կայացնում՝ անգամ ԱԺ տարածքում: Եվ սա խորհրդարանական երկրի պարագայում, որտեղ Սահմանադրությամբ ԱԺ-ն է գլխավոր քա­ղաքական մարմինը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել