«Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր: 

«Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց՝ մինչև հիմա կառավարությունն ընդա­մենը երկու-երեք կարևոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադրում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր՝ վերածվելով ընդամե­նը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխա­տավարձ: 

Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տևում են ընդամենը մեկ-երկու օր և ոչ ավելի: Իսկ, օրինակ, հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, և օրակարգը սպառվեց կես օրում:

Այս ամենը ևս մեկ փաստարկ է՝ հօգուտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման, ի վերջո, չի ստացվում նոր կառավարության ու խորհրդարանի միջև համագործակցությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել