Armdaily.am-ը գրում է.

2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  սպանություն է տեղի ունեցել:
Տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել են 13 և ավելի անձինք դանակի մի քանի հարվածներով սպանել են 25-ամյա Արտյոմ Ադանալյանին:

 Արտյոմ Ադալանյանի մոր՝ Ռուզաննա Ադալանյանի խոսքով՝ խմբակային հանցագործության պատժաչափից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ով ներկա ՝ Արթուր Մարտիրոսյանին, ով  դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Արտյոմ Ադալանյանի մայրը երեկ՝ հոկտեմբերի 3-ին Կառավարության մոտ  հանդիպում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուզաննա Ադալանյանին սկզբում ասել են, որ վարչապետը կընդունի նրան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ  Փաշինյանը հեռացել է ետնամուտքով։ 

Որդեկորույս մայրը սկսել է բարձրաձայն պատմել կատարվածի մասին, ինչը արձագանք է գտել լրատվական կայքերում։ Կայքերից մեկի տեսանյութի տակ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը մեկնաբանել է՝ «գիժ անտեր»։

Armdaily.am-ի հետ զրույցում Իսպիրյանը ասել է, որ ծանոթ չէր կնոջ պատմությանը։

Ռուզաննա Ադալանյանը Armdaily.am-ի տաղավարում մանրամասնեց կատարվածը։ Նա նշեց, որ տարիներ շարունակ պայքարել է արդարության հասնելու համար ու արդարադատության խեղաթյուրումը կապել է նախորդ իշխանության հետ։

«Ես պայքարել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա և դա արել եմ հանուն որդուս։ Երբ Փաշինյանը պատգամավոր էր հանդիպել է ինձ ու ծանոթացել խնդրին, այդ պատճառով էլ ցանկանում էի հանդիպել նրան, սակայն համոզվեցի, որ ներկա իշխանության գործելաոճը ոչնչով չի տարբերվում Սերժի իշխանության գործելաոճից»,-նշում է Ռուզաննա Ադալանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել