ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ չկար, ձեռնպահ` մեկ պատգամավոր:

ԱԳ փոխնախարար, նախագծի հիմական զեկուցող Ռուբեն Ռուբինյանը նշեց`առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո  պատգամավորներից առաջարկներ չեն ստացել:

Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Առաջարկվում է հոկտեմբերի 11-ը և 12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում էր:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել էր հոկտեմբերի 5-ին՝ կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստում: Առաջին ընթերցմանը կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, դեմ` չկար,  ձեռնպահ` մեկ պատգամավոր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել