Իսպանիայում Սևիլիա քաղաքի ոստիկանությունը զբոսաշրջիկներից առգրավել է անօդաչու թռչող սարքը, որն ընկել էր եկեղեցու վրա։ Այդ մասին գրում է Noticia-ն։

Նշվում է, որ ճանապարհորդները անօդաչու սարքը բաց էին թողնում հյուրանոցի պատուհանից, որտեղ բնակվում էին։ Նրանց խոսքերով՝ ինչ-որ մի պահի նրանք կորցրել են կառավարումը և չեն կարողացել վերադարձնել սարքը։

Որոշ ժամանակ անց անօդաչուն գտնվել է ոստիկանների կողմից՝ եկեղեցու տանիքի վրա։ Սակայն սարքը տերերին վերադարձնելու փոխարեն ոստիկանները արձանագրություն են կազմել անօդաչու թռչող սարքերի կիրառության կանոնների խախտման վերաբերյալ։ Այժմ զբոսաշրջիկները ստիպված կլինեն տուգանք վճարել 600-ից 30 հազար եվրոյի սահմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել