Սիբիրի գիտության և տեխնոլոգիաների պետական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են արագ պատրաստման լապշայի բաղադրությունը և գնահատել դրա վնասակար հատկությունները։ Հետազոտությունը հրապարակվել է բուհի կայքում։

Հետազոտության մեջ ասվում է, որ լապշայի բաղադրության մեջ ցորենի ալյուր, կոկոսի յուղ, նատրիումի կարբոնատ և պոլիֆոսֆատ են մտնում։ Այս բաղադրիչներից որոշները, գիտնականների խոսքերով, օրգանիզմին որևէ օգուտ չեն տալիս, սակայն և չեն վնասում, եթե դրանք չափավոր են օգտագործվում։

«Այն քանակությամբ, ինչ քանակությամբ որ դրանք կան լապշայի մեջ, օրգանիզմին վնասակար չեն։ Սակայն մշտապես սնվել միայն լապշայով խորհուրդ չի տրվում»,– եզրափակել է համալսարանի դոցենտ Ելենա Սեմիչենկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել