Փորձագետները կազմել են ամենահանրաճանաչ ցանկությունների վարկանիշային աղյուսակը, որոնք զբոսաշրջիկները հայտնում են՝ հյուրանոցում սենյակ ամրագրելիս: Այս մասին հաղորդում է OneTwoTrip-ը:

Նշվում է, որ ամենից հաճախ հյուրերը խնդրում են իրենց հնարավորինս բարձր հարկում տեղավորել և ցանկալի չէ ռեստորանի կամ մարզասրահի վերևում:

Ըստ հանրաճանաչության՝ հաջորդ խնդրանքը վերելակներից հնարավորինս հեռու սենյակն է: Եռյակը եզրափակում է king size մահճակալների մասին խնդրանքը:

Վարկանիշային աղյուսակի տասնյակում են հայտնվել նաև սենյակները, որտեղ չեն ծխում, սարերին կամ ծովին նայող սենյակները, վաղ կամ ուշ հեռանալու, կայանատեղիի, պատշգամբի և մանկական մահճակալի մասին խնդրանքները:

Հյուրանոցային ծառայության տնօրեն Մաքսիմ Քարաուշի խոսքով՝  խնդրանքներից դատելով, կենվորներին հիմնականում անհանգստացնում է լռության և հարմարավետության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել