Ցավալի է, բայց փաստ. մենք չգիտենք ո՛չ արժանապատվորեն հաղթել, ո՛չ էլ արժանապատվորեն պարտվել:

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ արժանապատվորեն հաղթել: Երևի ներքին ուժը չբավարարեց գիծ քաշել անցյալի ու ապագայի արանքում, փակել անցյալի էջը, իրեն հայտարարել բոլորի առաջնորդ, համախմբել բոլորին ու տանել դեպի իր պատկերացրած հայրենիքի կերտում:

Մենք էլ մեր հերթին չկարողացանք արժանապատվորեն պարտվել: Երևի որովհետև պատրաստ չէինք մանրախնդիր դարձվող հաղթանակին պատասխանել արժանապատիվ պարտությամբ։ Երևի իզուր ուժ չգտանք ասելու` եղբա՛յր, ահա ամենը քեզ, կառավարի՛ր, ոնց պատկերացնում ես, Աստված քեզ պահապան, մենք էլ բոլորս քեզ կօգնենք, ինչով կարողանանք՝ մի տեղ սատարելով, մյուս տեղում՝ սխալը մատնացույց անելով:

Ափսոս:

Հ.Գ. Մակրոնի խոսքը մտավ մեր հոգիներ, որովհետև ազնվականի խոսք էր: Վեհ ու արժանապատիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել