Առջևում հանգստյան օրերն են, և BlogNews.am-ը ֆիլմերի սիրահարներին հետաքրքիր առաջարկ ունի: Ի՞նչ ֆիլմ դիտել սա այն հիմնական հարցն է, որ շատերը տալիս են weekend-ին: Այս անգամ հարցի պատասխանը կտա Սիսիան Սեփանյանը, ով, պարզվում էշոու բիզնեսի կինոմաններից է: Դերասանը պատմել է նախընտրած  ժանրի ու սիրելի ռեժիսորների մասին, առանձնացրել այն ֆիլմերի հնգյակը, որոնք կստեղծեն անհավանական մթնոլորտ ու երկար ժամանակ տպավորված կպահեն հանդիսատեսին: Դե ինչ, առաջարկում ենք հարմար տեղավորվել բազմոցին ու տեղափոխվել կինեմատոգրաֆի աշխարհ։

Սիսիանի կյանքում կինոն սկզբունքային տեղ ունի, այն նրա համար միայն հոբբի անվանելը քիչ է։ Իր գերհագեցած առօրյայի ընթացքում դերասանը միշտ ժամանակ գտնում է ֆիլմերի համար. «Ուսանողական տարիներից սկսած ու դրանից էլ առաջ ես օրական մի քանի ժամ անպայման տրամադրում էի ֆիլմերին: Թեհրանում եթե կինոն ուզում էինք նայել, պետք է գնեինք: Հայրս հումորով միշտ ասում էր՝ այդքան գումարով, որ դու ես ծախսում ֆիլմերը գնելու համար, կարող էիր մեքենա ունենալ»:

Դերասանի համար իրականում բարդ է առանձնացնել ժանրերը, որոնք սիրում է. «Հիմնականում դրամաներ եմ սիրում։ Չնայած ցանկացած ժանրում էլ կա այնպիսի ֆիլմ, որը ես մեծ հաճույքով կդիտեմ, կվայելեմ ու կհուզվեմ»։

40346735_136156410666645_4128716146991823602_n

Խոսելով ռեժիսորների մասին՝ Սիսիանն ասում է՝ և՛ էսթետիկական հաճույք ստանալու, և՛ սովորելու համար կարող է անվերջ դիտել Տարանտինոյի ֆիլմերը. «Պաշտում եմ նրան, Դեյվիդ Ֆինչերին, Լանտիմուսին: Նրանց շատերը չեն ճանաչում ու գուցե չեն հավանում: Շատ-շատ եմ սիրում նաև պարսիկ ռեժիսոր Ասղար Ֆարհադին»:

Հայկական կինոինդուստրիան դերասանին այնքան էլ չի գոհացնում, ասում է՝ շատ բացեր կան, որոնք նա որպես դերասան կցանկանար շտկել. «Ինձ թույլ կտամ ասել, որ մեր երկրում այս պահին չկա կինոարտադրություն, այսինքն՝ տարին մեկ կամ երկու ֆիլմ նկարահանելը դեռ քիչ է: Չունենք համաշխարհային ստանդարտներին համապատասխան ֆիլմ, որը կարող է մասնակցել Կաննի կինոփառատոնին ու բարձր հորիզոնականներ զբաղեցնել կամ օսկարակիրների շարքում հայտնվել: Մեզ նաև որակն ու ճաշակն են պակասում: Պետք է մտածել արվեստի մասին, այլ ոչ թե շահույթի: Արվեստագետները պետք է մարդկանց բարձրացնեն իրենց մակարդակին և ոչ թե հակառակը: Մեզ մոտ կան արժեքավոր արտադրանք ստեղծելու համար բոլոր նախադրյալները, ուղղակի մի քիչ ցանկություն է պետք:

Քանի որ առջևում հանգստյան օրերն են, Սիսիանին խնդրել ենք առանձնացնել ֆիլմերի 5-յակ, որոնք մեծ տպավորություն են թողել դերասանի վրա, ու նա խորհուրդ է տալիս դիտել մեր ընթերցողներին:

kinopoisk.ru1. Անվանում՝ Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը

Թողարկման տարեթիվ՝ 2011

Ժանր՝ դրամա

Ռեժիսոր՝ Ասղար Ֆարհադի

Դերերում՝ Լեյլա Հաթամի, Փեյման Մոադի, Շահաբ Հոսեյնի, Սարե Բայաթ
Սարինա Ֆարհադի

Սիմինն ուզում է հեռանալ Իրանից ամուսնու՝ Նադերի և դստեր՝ Թերմեի հետ։ Նադերը, սակայն, երկմտանքի մեջ է։ Ալցհայմերի հիվանդությունից տառապող հորը մենակ թողնելու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Դրա համար էլ որոշում է հետաձգել համատեղ ուղևորությունը։ Նադերի որոշմանն ի պատասխան՝ Սիմինը վճռում է ապահարզան պահանջել դատարանում։ Երբ Սիմինի հայցը մերժվում է, նա հրաժարվում է ապրել Նադերի հետ՝ տեղափոխվելով ծնողների տուն։ Թերմեն որոշում է մնալ հոր հետ՝ հուսալով, որ մայրը շուտով կվերադառնա։ Նադերը դժվարությամբ է հաշտվում նոր իրադրության հետ։ Նա հորը խնամելու համար Ռազիե անունով երիտասարդ կնոջ է վարձում։ Այս կինը հղի է և աշխատանքի է անցել առանց ամուսնու գիտության։ Մի օր Նադերը տուն է գալիս ու տեսնում, որ հորը ոչ միայն մենակ են թողել, այլև սեղանին կապել։ Երբ Ռազիեն վերադառնում է, մեծ աղմուկ է բարձրանում, որի ողբերգական հետևանքներն ավերում են ոչ միայն Նադերի կյանքը, այլև դստեր պատկերացումները հոր մասին։ Առաջին հայացքից շատ հասարակ, բայց խորը ու նուրբ դրամա է:

el-padrino2. Անվանում՝ «Կնքահայր»

Թողարկման տարեթիվ՝ 1972

Ժանր՝ գանգստերական դրամա

Ռեժիսոր՝ Ֆրենսիս Կապոլա

Դերերում՝  Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Ռոբերտ Դյուվալ, Ռոբերտ Դե Նիրո և այլք

Ֆիլմի վարկանիշը՝  9.2

«Կնքահայրը» օսկարակիր և ևս 24 այլ կինոմրցանակներ ստացած գանգստերական դրամա է, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։ Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում։ Դերասանների վարպետորեն կերտած հերոսները, ռեժիսորական ձեռագիրը, լարված սյուժեն, ֆիլմում հնչող հայտնի երաժշտությունը, հերոսների արդեն հայտնի դարձած շատ խոսքեր, երբեք չհնացող գանգստերական այս լեգենդար եռերգությունը դարձրել են իսկապես ամենասիրված ֆիլմերից մեկն աշխարհի բազմաթիվ կինոսերների համար։ Lobster_Ost_1dac6230-eea0-4b14-afb8-6517fba26dec_1024x10243. Անվանում՝ «Լոբսետր»

Թողարկման տարեթիվ՝ 2015

Ժանր՝ աբսուրդիստական ժանրի, դիստոպիական դրամատիկ կատակերգություն

Ռեժիսոր՝ Յորգոս Լանտիմուս

Դերերում՝ Քոլին Ֆարել, Ռեյչել Հաննա Ուայզ, Ջեսիկա Բարդեն, Օլիվիա Քոլամն և այլք

Ֆիլմի վարկանիշը՝  7.1

Մի հյուրանոցում ապրում են միայնակ կանայք ու տղամարդիկ, ովքեր 45 օրվա ընթացքում իրենց զույգին չգտնելու դեպքում դառնում են կենդանիներ, ընդ որում՝ իրենք են ընտրում, թե ինչ կենդանի են ուզում դառնալ։ Գլխավոր հերոսը՝ Դեյվիդը, ցանկանում է լոբստեր դառնալ, քանի որ սիրում է նրանց կյանքի ցիկլը, ինչպես նաև՝ ծովը։ Հյուրանոցն ունի իր կանոններն ու արարողությունները։ Որոշ իրադարձություններից հետո Դեյվիդը փախչում է հյուրանոցից և միանում միայնակների մի խմբի, որոնք արգելում են ցանկացած ռոմանտիկ հարաբերություններ։ Բայց Դեյվիդը և միայնակներից մեկը սիրահարվում են իրար, և սկսվում են նրանց գաղտնի ռոմանտիկ հարաբերությունները։ Պարզելով այս ամենը՝ նրանց առաջնորդը կուրացնում է աղջկան՝ խաբելով, որ նրան տարել է հիվանդանոց՝ բուժելու կարճատեսությունը։ Դեյվիդը նրանց առաջնորդին, որին դանակահարել էր իր կուրացված սիրեցյալը, նետում է փոսը, որպեսզի շները հոշոտեն։ Դեյվիդն աղջկան խոստանում է, որ ինքն էլ կկուրանա, որպեսզի նրանք նման լինեն։ Ռեստորանում Դեյվիդը իր հետ վերցնում է դանակն ու գնում զուգարան՝ ինքն իրեն կուրացնելու, իսկ աղջիկը նստած նրան է սպասում։ Այսպիսով ֆիլմն ավարտվում է։

Դժվարանում եմ ասել՝ կհավանեք ֆիլմը, թե չէ, բայց փորձեք ընկալել նրա բարդ հոգեբանական կողմը, որը մի շարք հարցականներ է թողնում մարդու մեջ:

211px-Master_2012

4. Անվանում ՝ Վարպետ

Թողարկման տարեթիվ՝ 2012

Ժանր՝ դրամա

Ռեժիսոր՝ Փոլ Թոմաս Անդերսոն

Դերերում՝ Խոակին Ֆենիկս, Ֆիլիպ Հոֆման, Էմի Ադամս, Լորա Դերն և այլք

Ֆիլմի վարկանիշը՝  6.6

Այս ֆիլմը ապամոբիլիզացված, խորհրդավոր անցյալով նավաստու մասին է, ով չի կարողանում գտնել իր տեղը հետպատերազմյան Ամերիկայում: Նա փոխում է մի աշխատանքը մյուսի հետևից, մինչև ծանոթանում է խարիզմատիկ հայտնի մի գրողի և փիլիսոփայի հետ, ով կարողանում է փոխել նրա կյանքի ընթացքը։

 1487498710-30049-248

5. Անվանում՝ Մաչ Փոինթ

Թողարկման տարեթիվ՝ 2005

Ժանր՝ դրամա, մելոդրամա

Ռեժիսոր՝ Վուդի Ալեն

Դերերում՝ Սքարլեթ Յոհանսոն, Ջոնաթան Ռիս-Մայերս, Մեթյու Գուդ, Մարգրեթ Թայզեկ, Փոլ Քեյ և այլք 

Ֆիլմի վարկանիշը՝  7.6

Երբեմնի հայտնի թենիսիստ Քրիսն ապրում է ոչ լավագույն ժամանակները: Պետք է ինչ-որ մի կերպ դասավորել կյանքը, և ահա աշխատանքի ընդունվելու հերթական հարցազրույցի ժամանակ հանդիպում է այն «ճակատագրական կնոջը», ումից, անհաջողություններից բացի, ոչինչ սպասել պետք չէ: Քրիսը սիրահարվում է Նոլային, իսկ նա միաժամանակ հանդիպում է վերջինիս ընկերոջ՝ Թոմի հետ…  Ֆիլմը ճիշտ պահին, ճիշտ տեղում լինելու մասին է:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել