Շառլը... Նա այդպես էլ մնաց այն հայը, որը երբեք չնեղացավ Հայաստանից, երբեք չասեց՝ թալանում են, էլ ոչինչ չեմ անի, նա այդպես էլ չդադարեց սիրել Հայաստանը...

Ինձ երբեք բախտ չվիճակվեց նրան տեսնել մոտիկից, լինել նրա որևէ համերգին, միշտ ասում էի՝ հաջորդ անգամ...
Հպարտ եմ, որ ապրել եմ Շառլի հետ նույն ժամանակաշրջանում: Համամարդկային այս արվեստագետը, ՄԱՐԴԸ ողջ աշխարհի համար օրինակ է իր բարությամբ, արվեստով, մարդկանց հետ շփվելու արվեստով, տաղանդով։ Էհ, ինչ էլ ասեմ, միևնույն է, չեմ կարող նկարագրել այն Շառլին, որն ինձ համար կա, գոյություն ունի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել