«Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից տասն առկա է հենց «Լուսավորի» թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում:


Վանաձորի քաղաքապետարանի՝ «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երևույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները ոգևորված չեն Քրիստ Մարուքյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով:


«Հայտնի է, որ ԱԺ «Ելք» դաշինքը փլուզվեց այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեց իր նախկին թիմակիցներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին, ու հիմա տրամաբանական չէ կարծել, թե վարչապետը կցանկանա օժանդակել, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա:


Նրանց միջև ներքին բախում կա, ու, հնարավոր է, վարչապետ Փաշինյանին գոնե այս պահին ձեռնտու է, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց,-եթե ԼՀ-ի թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու այս գործընթացը չհաջողի, ապա, հավանական է, որ այդքան ցանկալի պաշտոնին հասնելու համար նոր սցենարներ մշակեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել