«Ինչպես հայտնի է, թավշյա հեղափո­խությունից հետո աղմկահարույց գոր­ծերի բացահայտման սկիզբն ազդարար­վեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորմամբ: Գրիգորյա­նի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությու­նում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ և, առհասարակ, նրա կալանքը համա­տեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբաննե­րը:        

«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս ստացվել է փորձաքննության եզրակա­ցությունը: Չի բացառվում, որ քննիչ­ների ուսումնասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջա­կան վիճակը գնալով վատթարանում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել