«ԵԿՄ արտահերթ համագումա­րը ժամանակավորապես առ­կախված է, ամենայն հավանակա­նությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյա­նը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի՝ ըստ ամենայնի դա հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, և նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի: 

Կասվի, որ Սասուն Միքայելյանը կարող է արա­գությամբ մոբիլիզացնել ազատամարտիկներին՝ պատերազմի վտանգի դեպքում, ինչը չի հաջողվի Արամ Սարգսյանին: Ի դեպ, մի քանի օր առաջ նրանք հանդիպել են, Արամ Սարգսյանը, բնակա­նաբար, նեղսրտել է իր ընկեր Սասունի քայլից, ասելով, որ դա պետք էր անել, մինչ ինքը կհամաձայներ ընդունել ԵԿՄ-ի պաշտոնական առա­ջարկը՝ ստանձնել եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցի ղեկավարումը:

Սակայն Սարգսյանին բացատրել են, որ կառույցի ֆինանսական հարցերի հետ կապված՝ ինքն ինչ- որ պահի կարող է փաստի առաջ կանգնել, և ղեկավարը պետք է լինի իշխանության «մարդը»: Նախատեսվում էր, որ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կհրավիրվի համա­գումար, և կընտրվի ԵԿՄ նախագահ, սակայն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը մեզ հայտ­նեց, որ դեռ հայտնի չէ համագումարի ժամկետը: Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել