Panorama.am-ը գրում է.

Անգլիական Christie’s աճուրդային տունը  վաճառքի է հանել գերմանացի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրով գրված «Աստծո մասին նամակը», որտեղ ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը սահմանում է իր փիլիսոփայական- կրոնական հայացքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Local թերթը։

Գիտնականի ներկայացմամբ, իր համար Աստված «ավելին չէ, քան մարդկային թուլությունների արտահայտություն և արտադրանք», իսկ «Աստվածաշունչը՝  պատկառելի, բայց միաժամանակ պարզունակ լեգենդների հավաքածու»։

«Ոչ մի մեկնաբանություն, ինչքան էլ խորաթափանց այն լինի, չի կարող փոխել իմ դիրքորոշումը»,- գրել է Էյնշտեյնը մահից մեկ տարի առաջ՝ 1954 թվականին, գերմանացի փիլիսոփա Էրիկ Գուտկինդին ուղղված նամակում։

Նամակի գլխավոր թեմաներից մեկը հրեաների ճակատագիրն է։

«Հրեական ազգը, որին ես ուրախությամբ պատկանում եմ և որի մտածելակերպը ինձ շատ հարազատ է, ինձ համար ոչնչով չի տարբերվում այլ ազգերից»,- գրել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել