Պորտուգալիայում Centro Hospitalar Lisboa Norte-ի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շատ օգտակար է երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար, հաղորդում է Healthline-ը:

Հետազոտությունների համաձայն՝ կոֆեինի պաշտպանիչ ազդեցությունը կարող է կապված լինել դրա՝ օրգանիզմի վրա ունեեցած ազդեցության հետ: Այն նպաստում է ազոտի օքսիդի արտազատմանը, ինչի հետևանքով բարելավվում է արյունատար անոթների աշխատանքը:

Հստակեցվում է, որ մասնագետների գիտափորձին 4 հազար 863 մարդ է մասնակցել:

Պարզվել է, որ մարդկանց շրջանում, որոնք մեծ քանակությամբ կոֆեին են օգտագործում, առաջիկա հինգ տարում մահվան հավանականությունը նվազել է միջինում մեկ քառորդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել