Հարվարդի բժշկական դպրոցի ներկայացուցիչները պարզել են, թե ինչում է կայանում այսպես կոչված «դժվար դեռահասների» ֆենոմենը։ Գիտնականները գտնում են, որ երիտասարդների ագրեսիվ վարքի պատճառը քնի պակասն է։

2007-2015 թվականներին գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 67,6 հազար դեռահասների շրջանում։ Նրանց հարցրել են, թե որքան են նրանք քնում, արդյո՞ք ծխում են, ալկոհոլ և թմրանյութեր ընդունում են, թե՝ ոչ։

Երիտասարդների գրեթե 70 տոկոսը հայտարարել է, որ քնում են օրական ութ ժամից պակաս։ Գրեթե յուրաքանչյուրը խոստովանել է, որ գոնե մեկ անգամ օգտագործել է ալկոհոլ, թմրանյութեր և նիկոտին։ 50 տոկոսից ավելին պատմել են, որ ունեն չպաշտպանված սեքսի, իրենց վնաս պատճառելու փորձ։

Գիտնականների խոսքերով՝ այն դեռահասները, որոնք ութ և ավել ժամ են քնել, ավելի քիչ են վարքի հետ խնդիրներ ունեցել։ Գիտնականները գտնում են, որ քնի պակասը կարող է վտանգավոր լինել նաև հետագա վարքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել