Panorama.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին: Այս մասին հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա բացարձակ ապատեղեկատվություն է որակել մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։

«Պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով արտերկրում է և վերադառնում է միայն այսօր»,-նշել է Տոնոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել