ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստին՝ օրակարգին անցնելուց առաջ նշեց, որ կարևոր որոշումներ պետք է կայացվեն: 

«Օրակարգում  է համաներում անցկացնելու մասին որոշման նախագիծը, որը մենք դռնփակ կքննարկենք»,- ասաց նա և պարզաբանեց՝ Ազգային ժողովը դռնփակ է դա քննարկելու հանձնաժողովում, և տրամաբանական չի լինի, որ կառավարությունն այն դռնբաց քննարկի:

Նա նաև նշեց, որ առաջարկելու են Ազգային ժողովին արտահերթ նիստ գումարել, ինչպես նաև օրակարգում ներառված է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի երկու օրը լինի ոչ աշխատանքային: 

Նշենք, որ, ըստ օրակարգի, Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:

Ներկայացված նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել