Panorama.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում հայտնեց, որ հոկտեմբերի 7-ից Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ուստի առաջարկվում է գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարել ոչ աշխատանքային օր: Դրա համար, ըստ վարչապետի անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն:

«Ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները, ոստիկանության եզրակցությունն այն է՝ շատ ճիշտ կլինի, եթե այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել