Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ը դուրս է գալիս 1955 թվականին Իրանի հետ կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից և կարծում, որ Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով: Այդ մասին չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. հայտնում է ТАСС-ը:

Նա այդ որոշումը կապել է այս տարվա հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել