Ադրբեջանը երբեք ՀԱՊԿ անդամ չի դառնա: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու ցանկությանը վերաբերող հարցին:

«Հայաստանը երբեք դա թույլ չի տա,- նշել է վարչապետը,- քանի որ ՀԱՊԿ-ում ցանկացած փոփոխության ժամանակ հաշվի են առնում բոլոր կողմերի ցանկությունները, իսկ Հայաստանի վերաբերմունքն այդ հարցին շատ հստակ է:

«Հայաստանը երբեք չի համաձայնի, որ Ադրբեջանը դառնա մեզ համար շատ կարևոր ռազմաքաղաքական կազմակերպության անդամ կամ նույնիսկ դիտորդ»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա ավելացրել է նաև, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի ինտեգրման վերաբերյալ ցանկացած խոսակցություն անհիմն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել