Ավարտվեց Վաշինգտոնյան այցելությունս: Հանդիպումներ ունեցա գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հինմնարկների ներկայացուցիչների (այդ թվում՝ անվտանգության խորհրդի) և լոբբիստների հետ: Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ, և համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու: ՊՆ մասնագետների՝ Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել:

Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձևավորենք Թրամփի վարչակազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել