Armenpress.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությունում գտնվող ծրագրի նպատակն է «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիպոթեքային  ծրագրից օգտվելու հնարավորություն տալ ոչ միայն երիտասարդ, այլ նաև բոլոր զինծառայողներին: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Գևորգ Գորգիսյանի հարցին:

Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց հիփոթեքային ծրագրով, նշեց նաև՝ մոտ  հազար թոշակառու և չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանի հերթում: Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է այս խնդրի լուծումը:

«Կառավարությունում քննարկվող հարցը հիպոթեքի հնարավորությանն  է վերաբերում: Մենք հնարավորություն են ընձեռում բոլոր զինծառայողներին օգտվել հիպոթեքի հնարավորությունից, ոչ միայն երիտասարդներն: Քանի որ ակնկալիքներն ավելի մեծ են թոշակավորվելու ժամանակ  անմիջապես բնակարան կամ հողամաս ստանալու, դրա համար պայքար է գնում, որպեսզի դա իրականություն դառնա»,-ասաց Տոնոյանը:

Նրա հավաստմամբ՝ բնակարանների տրամադրման համար կառավարությունը ծրագիրը քննարկվում է՝ գտնելու ձևաչափը: Բնակարաններ տրվելու են առաջին հերթին հաշմանդամներին և զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքներին:

Գորգիսյանը հետաքրքրվեց նաև երեսունյոթ տարեկանից հետո զինծառայությունը թողնող սպաների մասին, Տոնոյանը նշեց՝ այս  պահին իր զեկույցից հետո վարչապետին և կառավարությունում քննարկումներ անցկացնելուց հետո այդ գործընթացը կասեցնելու են: Զորացրումները չեն իրականացվելու անմիջապես այդ տարիքը լրանալուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել