Բեն Հուրիոնի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ շաքարի փոխարինիչ պարունակող ըմպելիքների օգտագործման դեպքում, ներքին օրգանների աշխատանքը ժամանակի ընթացքում խանգարվում է։ Դրանց երկարատև օգտագործումը կարող է օնկոլոգիական հիվանդությունների հանգեցնել,– հաղորդում է Science Alert-ը։

Հավաքելով գազավորված ըմպելիքների բաղադրիչների 210 հազար տվյալներ, գիտնականները պարզել են, որ նյութերի մեծ մասը, ինչպիսին է օրինակ ֆոսֆատը, կարող են հանգեցնել աղիների միկրոֆլորայի խանգարումների։ Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նման հատկություններով է օժտված քաղցրացուցիչը. այս նյութը կարող է խաթարել աղիների միկրոֆլորան և ամբողջովին ոչնչացնել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել