Տիեզերական ճառագայթումը կարող է սպանել տիեզերագնացներին կամ առնվազն խիստ խաթարել նրանց առողջությունը Մարսի ճանապարհին: Այդ մասին NASA-ի փորձագետները հայտնել են The Telegraph-ին:

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին մարսագնացների մոտ աղիքային խնդիրները կարող են ավելի լուրջ լինել, քան տեխնիկական դժվարությունները։

Գիտնականները մի քանի ամիս լաբորատոր մկների վրա փորձարկումներ են արել երկաթի՝ էլեկտրական լիցքավորված մասնիկներով՝ տիեզերական ճառագայթման առավել վտանգավոր տեսակով: Այն ավելի կործանարար է, քան ռենտգեն ճառագայթումը: Պարզվել է, որ նույնիսկ ճառագայթման փոքր չափաքանակները բավարար են աղիներում սննդի վերամշակման գործընթացը խաթարելու համար, արդյունքում աղիներում առաջանում են պոլիպներ և քաղցկեղային ուռուցքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել