Ովքե՞ր են կենդանակերպի ամենախանդոտ նշանները։ Այս նյութում դուք կիմանաք գլխավոր խանդոտներին, ինչպես նաև տարբեր կենդանակերպի նշանների բնավորության առանձնահատկությունները, որոնք ի վերջո բերում են խանդի։

Կարիճ

Կարիճներն այս հատկանիշի իսկական տերերն են։ Նրանք զույգի հետ շատ ուժեղ և էմոցիոնալ կապով են կապվում։ Դրա հետ մեկտեղ նրանք միշտ զգոն են, կարող են հետևել սիրելիի պահվածքին, որոշ դեպքերում անգամ կարդալ նրա հաղորդագրությունները։ Եթե ինչ-որ բան նրանց մոտ առաջացնում է փոքրիկ կասկած, ապա կարիճները դա այդպես երբեք չեն թողնում։ Նրանք պարզում են իրավիճակը մինչև վերջ։ Ալեկոծվող կիրքը նրա բնույթն է։

Առյուծ

Առյուծը կենդանակերպի ուժեղ և ամուր սիրո ունակ նշանն է։ Դրա հետ մեկտեղ առյուծը ցանկանում է լինել լավագույնը։ Իսկ եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան խախտում է առաջնահերթությունը, ապա Առյուծն անցնում է հուսահատ ճակատամարտի։ Առյուծի զույգերին խորհուրդ է տրվում չհիանալ ուրիշ մարդկանցով, հետագա խնդիրներից խուսափելու համար։

Ցուլ

Ցուլն այս հատկանիշի ամենագլխավոր հավակնորդն է։ Նա ուզում է, որ սիրած մարդը պատկանի միմիայն իրեն։ Ականատես լինելով անմեղ սիրախաղի օտարի հետ՝ Ցուլը զայրանում է։ Եվ չնայած սովորական վիճակում Ցուլը շատ հանգիստ մարդ է, միևնույն է, բարկության ժամանակ նա շատ սարսափելի է։

Խեցգետին

Խեցգետինները՝ որպես Ջրի նշանի ներկայացուցիչներ, շատ էմոցիոնալ են։ Նրանք շատ ծանր են տանում յուրաքանչյուր կասկած իրենց սիրելիի հանդեպ։ Նրանց համար կյանքի չափ կարևոր է հոգևոր հանգստությունը և կայունությունը, իսկ եթե չկա զույգի հանդեպ վստահություն և ազնվություն, ապա Խեցգետինները խանդում են և ընկնում դեպրեսիայի մեջ։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները սիրով լի են և շատ ռոմանտիկ։ Նրանք հաճախ իդեալականացնում են սիրած մարդուն, և եթե հայտնվում է ինչ-որ երրորդ մարդ, բոլոր երազանքները կոտրվում են։ Նույնիսկ եթե այլ նշանի ներկայացուցիչը սիրախաղում է ինչ-որ մեկի հետ, ապա Ձկները կարող են զգալ իրենց դավաճանված և դժբախտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել