Armenpress.am-ը գրում է.

Համացանցում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը, ով մինչ այդ մեզ հետ զրույցում նշել էր, որ կայանալիք համերգին Զազից, Մելոդի Գարդոնից բացի, կերգի նաև Սելին Դիոնը, նշեց, որ  արդեն որոշակի ուղղում հրապարակել է տարածված տեղեկությունների վերաբերյալ: «Պարզվում է` թյուրիմացություն է եղել: Երևանում ելույթ կունենա հայտնի տաղանդավոր ջազային երգչուհի, ում երբեմն  ներկայացնում են որպես Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոն»,- պարզաբանեց Ժակը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել