Իրանում վիճակը գնալով վատանում է: Ամենաաներևակայելի սցենարներն արդեն քննարկման առարկա են դառնում: ԱՄՆ տնտեսական սանկցիաներն էլ գնալով ուժեղանում են: Իրանի բնակչությունը շատ հոռետեսական է տրամադրված, հոգեբանական ճնշված վիճակում են:

Վատագույն զարգացումների դեպքում մենք մի օր կարող ենք արթնանալ լրիվ այլ տարածաշրջանում, լրիվ այլ վտանգներով ու հնարավորություններով լի եւ լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածությամբ:

Այդ սցենարներն ու գործողությունների պլանները պետք է քննարկման առարկա դառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել