Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքականության կենտրոնում է գտնվում մշակույթը, որը Եվրամիության որդեգրած քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: 

«Այս առումով կարևոր է, որպեսզի Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները զարգանան՝ միտված լինելով դեպի մշակույթ:  Հայաստանը մաս է կազմում եվրոպական մեծ այդ ընտանիքի, իսկ Եվրամիության անդամ պետությունները  Հայաստանում շատ դինամիկ գործունեություն են վարում: Բոլորն էլ փաստում են, որ գործ ունեն հիանալի հանրության հետ: Հայաստանը հինավուրց պատմություն ունեցող երկիր է, շատ կիրթ ազգաբնակչությամբ:  Այս առումով ստացվում է այնպես, որ եվրոպական մնացյալ դրսևորումների նկատմամբ հանրությունը մեծ ընկալունակություն է դրսևորում»,- ընդգծեց Լաքոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել