Yerkir.am-ը գրում է.

Այսօր ԱԺ արտահերթ նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց  ԱԺ նիստի աշխատանքներին խոչընդոտելու վերաբերյալ օրինագիծը, որի համահեղինակներից մեկը  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է:

Օրինագծի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Մենք ընդամենը օրենքի նախագիծ էինք բերում` կարգավորելու համապատասխան իրավիճակները: Սակայն սա մեկնաբանվեց, որպես վարչապետի ընտրության ամենահավանական միակ տարբերակի դեմ ակցիա, ինչը այդպես չէր: Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների, մենք խնդիր ունեինք ընդամենը ժամանակահատվածի հետ: Այստեղ էլ պարզ դարձավ, որ ժամանակահատվածը պետք է հարմար դառնար մեկ քաղաքական ուժի համար»,- ասաց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել