Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձանագրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա ընթացքում:

Վարչապետի՝ Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նստավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկումից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ այս տարվա ընթացքում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու են ոչ թե գործող խորհրդարանի պատգամավորները, այլ հայ ժողովուրդը:

Հարցին` իրենց համար անակնկա՞լ էր խորհրդարանի կողմից Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունելու որոշումը, փոխվարչապետը պատասխանեց, որ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից անակնկալներ այլևս չեն սպասում: «Այդ ուժերը պարզապես փորձում են ինչ-որ ժամանակով երկարացնել այս Ազգային ժողովի կյանքը, ինչը մենք թույլ չենք տա»,- շեշտեց փոխվարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել