Փաստացի մենք կրկին կանգնեցինք քաղաքական ծայրաստիճան կրիզիսի շեմին։ Նիկոլ Փաշինյանն,առանց որևէ լուրջ փաստարկների ուղղակի դրեց բոլորի առջև նախապայման` կա՛մ դուք համաձայնվում եք, որ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, կա՛մ հռչակվում եք հակահեղափոխական` բոլոր նեգատիվ հետևանքներով։ Հասկանալի է, թե ինչու է Փաշինյանը շտապում և բնավ պատճառը «մտահոգված ներդնողները» չեն, այլ իրականում Փաշինյանի մտավախութվունն է, որ ավելի ուշ նա ռեյտինգաթափ կլինի։

Սա դասական իրավիճակ է, երբ մի քաղաքական ուժն, օգտագործելով իր համար բարենպաստ իրավիճակը, փորձում է հաստատել իր բացարձակ իշխանությունը` փաստացի ոչնչացնելով քաղաքական դաշտը։ Մի խոսքով՝ լավ չէ... Հեչ լավ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել