Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից և Բաղրամյան պողոտայում բազմաթիվ քաղաքացիների հավաքվելուց հետո Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Այդ մասին դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 

Անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու հավաքի հետ կապված, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել