Տղամարդը բջջային հեռախոս է ձեռք բերել Կեմերովոյի խանութներից մեկից, սակայն դժգոհ է մնացել իր գնումից և հրկիզել է խանութը։

Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել անհայտ անձի մասին, որը բենզին է լցրել խանութի մոտ, այրել է այն և ահետացել։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, հանցագործը բջջային հեռախոսի գնորդ է է եղել, որի հեռախոսը անսարք է պարզվել։ Նրա և խանութի աշխատակիցների միջև վեճ է բռնկվել, և տղամարդը որոշել է այդպիսով վրեժխնդիր լինել, հաղորդում է breakingmad-ը։

Հանցագործն ավելի վաղ դատվածություն է ունեցել, այժմ նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել